18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները հիմնականում ավարտված են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունն ու, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է առավել ուժեղացնել ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունը: Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել դեկտեմբերի 20-ից՝ Ամանորին ընդառաջ,  առանձնացված տարածքներում գյուղմթերքի շուկաներ կազմակերպելու ուղղությամբ:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, 4 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Կարգազանցների նկատմամբ համապատասխան տույժեր են կիրառվել:

Անդրադառնալով մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման աշխատանքներին՝ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ, չնայած բոլոր փողոցները հիմնականում մաքրված են եղել և ապահովվել է անցանելիություն, այնուամենայնիվ պետք է ուշադրության կենտրոնում պահել և ապահովել մայթերի, բակային տարածքների ու հետիոտների անցուդարձի համար կարևոր նշանակություն ունեցող այլ տարածքների մաքրման աշխատանքները:

Հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման և ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված՝ զեկուցվել է,  որ ձնամաքրման աշխատանքները տնտեսվարողների կողմից ոչ պատշաճ կազմակերպելու համար նախորդ շաբաթ 300 վարչական արձանագրություն է կազմվել:  Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը և ապահովել հարակից տարածքների, մասնավորապես մայթերի մաքրումը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ հիմնականում  ավարտված են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել է 186 և 156 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ