20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անբարոյականի պես գալիս և ամբիոնից ստեր եք խոսում. ԱԺ-ում կրքերը թեժացան /Տեսանյութ/

ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իրավիճակը թեժացել է ՔՊ-ական պատգամավորի Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ։ ՔՊ խմբակցության քարտուղարն իր խոսքում, դիմելով ընդդիմադիրներին, նշել է, որ անբարոյականի պես գալիս և ամբիոնից ստեր են խոսում, ինչը հունից հանել է ընդդիմադիրներին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը նրա հետ «դու»-ով են խոսել, վերջինս էլ վրդովվել է: «Ինձ հետ «դու»-ով չխոսեք, հորդորում եմ ձեզ, հանկարծ չհամարձակվեք»,- ասել է ՔՊ-ականը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն Արծվիկ Մինասյանին զրկեց այսօրվա ընթացքում ձայնի իրավունքից: Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը տեղից հորդորել է չվիրավորել ընդդիմադիրների, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը զրկել է նրան ելույթի իրավունքից։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ