02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բեյոնսեի քույրը ծեծել է երգչուհու ամուսնուն /ֆոտո, վիդեո/

Հայտնի երգչուհի Բեյոնսեի քույրը վերելակում հարձակվել է երգչուհու ամուսնու՝ հայտնի ռեփեր Jay-Z-ի վրա եւ ծեծել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի «The Standard» հյուրանոցի վերելակում՝ Met Gala բարեգործական պարահանդեսից հետո։  Վերելակում տեղադրված տեսախցիկ ֆիքսել է, թե ինչպես է բարկացած Սոլանժ Նոուլզը քրոջ ներկայությամբ հարձակվում զարմացած Jay-Z-ի վրա, ով չի հասցնում նույնիսկ արձագանքել հարվածին։  Թիկնապահը […]

Կվերսկսվի՞ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև /վիդեո/

 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը և  ”չճանաչված”  Լեռնային Ղարաբաղն ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի կետերից մեկը հակամարտող կողմերի միջև հրադադարն էր:  Ինչպես ասվում է փաստաթղթում, այս արձանագրությունն ստորագրողները հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել լսել խելամտության ձայնը և դադարեցնել կրակը մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերից սկսած:  Ղարաբաղյան հրադադարից անցել է 20 տարի: Այս տարիներին Ադրբեջանը բազմաթիվ անգամներ […]

Ցանկացել է զուգարան մտնել, ձերբակալվել է` ինքնաթիռը գրավելու փորձի համար

Բրիսբեն-Բալի չվերթն իրականացնող ավստրալական Virgin Blue ինքնաթիռի ուղեւորը փորձել է մտել օդաչուների խցիկը: Օդաչուներն անմիջապես տագնապի ազդանշան են ուղարկել, եւ ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել: Երբ ոստիկանությունն ուղեւորին բերման է ենթարկել, պարզվել է, որ տղամարդը թռիչքից առաջ ցավազրկողի փոխարեն լուծողական է խմել, եւ ինքնաթիռում այդպես փորձել է մտնել խցիկ, քանի որ օդաչուների խցիկը շփոթել է զուգարանի հետ:

Հայաստանի մ.19 հավաքականը պարտվեց Լեհաստանին

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այսօր ստուգողական խաղ անցկացրեց Լեհաստանի թիմի հետ: Մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ սա առաջին խաղն էր Հայաստանի մ-19 հավաքականի համար: Հայաստանի եւ Լեհաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականները եւս մեկ խաղ կանցկացնեն մայիսի 15-ին:

Միավորվեցին երգի շուրջ. Պետոն հրամայեց /վիդեո/

Հայրենիքի հանդեպ սերը միշտ էլ միավորում  է հայերին: Մի բառը, մի նախադասությունը կամ մի երգը միանգամից դառնում է համախմբման խորհրդանիշ: Շուշիում ազատամարտիկներին և երիտասարդներին միավորեց հերոս Պետոյին  նվիրված երգը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին

Սվետլանա Գրիգորյանի անունը և հիշատակը վառ կմնա նրա   բազմահազար  երկրպագուների սրտերում  Հայ թատրոնը ծանր կորուստ կրեց: Կյանքի 84-րդ  տարում  վախճանվեց  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Հ. Պարոնյանի  անվան  երաժշտական  կոմեդիայի  պետական  թատրոնի  դերասանուհի, ճանաչված ու […]

Խմբակցությունները կողմ են ՕԵԿ-ի առաջարկին

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը մյուս խմբակցություններին է ներկայացրել Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ իրենց առաջարկած նախագիծը:  ՛՛Իհարկե, արձագանքում են խմբակցությունները ու պաշտպանելու են մեր նախագիծը՛՛,-Henarana.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը: Նա պարզաբանեց, որ իրենց նախագծով առաջարկվում է հանել այն հոդվածը, որտեղ ասվում է, որ եթե քաղաքացին դիմում է  գրում, միայն այդ դեպքում չի […]

Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի մարզումը ”Դինամոյի” դեմ խաղից առաջ /ֆոտո/

Մայիսի 15-ին կկայանան Ռուսաստանի առաջնության վերջին` 30-րդ տուրի հանդիպումները: ”Սպարտակը”, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը, կհանդիպի ”Դինամոյի” հետ: ”Սպարտակը” կպայքարի Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

Մեկ տարեկան երեխան ընկել է 10-րդ հարկից

Նովոսիբիրսկում բարձրահարկ շենքի 10-րդ հարկի պատուհանից մեկ տարեկան երեխա է վայր ընկել եւ ստացած վնասվածքներից քիչ ուշ մահացել: ամեն ինչ տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Տղա երեխան մոր հետ խոհանոցում է եղել: Երբ կինը գնացել է մյուս սենյակ, երեխան բարձրացել է սեղանին, որը պատուհանի տակ է դրված եղել եւ այնտեղից վայր ընկել, գրում է “Российская […]

Երեւանցի աշակերտները մրցակցել են զենքի ճանաչողության մրցույթում

Երևանի 20 հիմնական դպրոցների 8-9-րդ դասարանների 120 աշակերտների մասնակցությամբ ապրիլի 17-ից մայիսի 13-ը անցկացվել է «Սովորիր օգտվել զենքից» մրցույթ, որի ամփոփիչ փուլը և հաղթող աշակերտներին պատվոգրերի հանձնման արարողությունը կայացել է Հայաստանի «Դինամո» մարզա-հասարակական կազմակերպության մարզադահլիճում։  Մրցույթն անցկացվել է «Ճանաչիր զենքը, պաշտպանիր հայրենիքդ» խորագրով։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ