Վերացվում են գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող պատճառները
Կառավարության նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության ”Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին” որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը:





































