Խմբակցությունները կողմ են ՕԵԿ-ի առաջարկին
ԱԺ ՕԵԿ խմբակցությունը մյուս խմբակցություններին է ներկայացրել Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ իրենց առաջարկած նախագիծը: ՛՛Իհարկե, արձագանքում են խմբակցությունները ու պաշտպանելու են մեր նախագիծը՛՛,-Henarana.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը:
Նա պարզաբանեց, որ իրենց նախագծով առաջարկվում է հանել այն հոդվածը, որտեղ ասվում է, որ եթե քաղաքացին դիմում է գրում, միայն այդ դեպքում չի մասնակցում կուտակային համակարգիմ: ՛՛Մենք հակառակն ենք ասում, քաղաքացին կմասնակցի, միայն երբ դիմում կգրի:
Էլ ինչո՞ւ դիմում գրի. եթե չի գրում, չի մասնակցում, և գործատուն իրավունք չունի պահում անել՛՛,-ասաց նա: