02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, սոցիալիստական կուսակցության ղեկավար Ֆրանսուա Օլանդը նախօրեին այցելել է Մարսել` իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Նա ծաղկեպսակ է դրել քաղաքի հայկական տաճարում, որտեղ գտնվում է հին ֆրանսիական հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանությանը, տեղեկացնում է “Reuters”-ը:

Իսկ մարտի 12-ին Օլանդը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակության հետ: Նա եւս մեկ անգամ հաստատեց իր սկզբունքայնությունը Փարիզում` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցելու հարցում Ֆրանսիայի մասնակցության առումով: Հանդիպման ավարտին Օլանդը նաեւ խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Ֆրանսուա Օլանդն իր պատրաստակամությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատմանը հասնելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ