20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Սեւ ուրբաթն” այս տարի սկսվել է մեկ օր շուտ /ֆոտո/

shopping2shopping1shoppingԱյս տարի “սեւ ուրբաթը” շատ ամերիկացիներ տեղափոխել էին հինգշաբթի` Երախտագիտության օրը կիսատ տոնելու հաշվին, եւ շտապել են խանութներ` գնումներ կատարելու, գրում է  “Associated Press”-ը:

Միչիգան նահանգի “Best Buy” էլեկտրոնիկայի խանութի մոտ գնորդները նույնիսկ փոքրիկ “վրանային ճամբար” են կառուցել, որպեսզի կարողանան գնել նոր “Toshib”a հեռուստացույցները 179 դոլարով` նախկին 419 դոլարի փոխարեն:

Մյուս կողմից, գնումների սիրահարների բախտը բերել է, քանի որ նրանք ստիպված չեն եղել սպասել ուշ գիշերվա, ինչպես նախորդ տարիներին, երբ խանութները բացվում էին առավոտյան ժամը 3-5-ին: Այնպես որ նրանք հասցրել են վերադառնալ տուն եւ համտեսել կիսատ թողած հնդկահավը եւ դդմի կարկանդակը:

Նոյեմբերի 4-րդ` Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթն այն օրն է, երբ սկսվում է զեղչերի ակտիվ ընթացքը: “Սեւ” բառը վերաբերվում է առեւտրային ընկերությունների ֆինանսական ցուցանիշներին, որոնք հենց այդ օրն են սովորաբար դուրս գալիս “կարմիր”` ոչ շահութաբեր զոնայից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ