04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայում այսօր կկայանա Օլանդի պաշտոնի ստանձման արարողությունը

image_7194

Այսօր` մայիսի 15-ին, Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը: Ընտրություններում պարտված նախագահ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում կփոխանցի նրան իր իրավասությունները, ինչպես նաեւ բալիստիկական հրթիռների գաղտնաբառերը: Օլանդի ներկայացուցիչները հայտնել են, որ արարողությունը բավականին համեստ կլինի:

Ինչպես տեղեկացնում է “Figaro”-ն, Սարկոզին Օլանդին կհանձնի նաեւ այն չինովնիկների ցանկը, ում ինքը երաշխավորում է բարձր պաշտոնների համար: Ի դեպ, հեռուսատատեսային բանավեճի ժամանակ Օլանդը Սարկոզիին մեղադրեց բոլոր պաշտոններում իր ընկերներին եւ հարազատներին նշանակելու համար, ինչին ի պատասխան Սարկոզին նրան “թշվառ զրպարտիչ” անվանեց: Սակայն այդ ամենը մնացել է անցյալում: Այժմ ոչինչ չպետք է խանգարի արարողության անցկացմանը:

Հանդիսավոր արարողությունն սկսվում է նորընտիր նախագահին Պատվո լեգեոնի շքանշանով պարգեւատրելով, որից հետո նա ելույթ է ունենում: Այնուհետեւ Ելիսեյան պալատի բակում հանրապետական գվարդիայի պահակազորը նրան պատվի է արժանացնում: Եվս մեկ անփոփոխ ավանդույթ` նախագահը  մեքենայով անցնում է Ելիսեյան դաշտերով մինչեւ Հաղթանակի կամարը, որպեսզի ծաղկեպսակ դնի Անհայտ զինվորի հուշարձանին: Օլանդի համար ընտրվել է վերջին մոդելի “Citroën”` “էկոլոգիական” հիբրիդային շարժիչով:  Նրա արժեքը Ֆրանսիայում մոտ 44 հազար դոլար է:

Սպասվում է, որ քաղաքապետարան այցի ժամանակ Օլանդը կհայտարարի նոր վարչապետի անունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ