31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

Նախագահն իր բլոգի այցելուին տուն է նվիրել

image_6171

19-ամյա Նատալյա Վալդիվիեսոն, ով դարձել  է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի “Twitter”-ի էջի 3 միլիոներորդ այցելուն, որպես նվեր նախագահից տուն է ստացել: Աղջկա նոր տունը գտնվում է վենեսուելական Մարգարիտա կղզում, որը նրա ծննդավայրն է:

Աղջիկը նախագահի միկրոբլոգում գրանցվել է մայիսի 28-ին, իսկ մայիսի 30-ին նրան եկել է շնորհավորելու պատվիրակությունը` նախկին պաշտպանության նախարարի եւ կղզու նահանգապետի թեկնածուի գլխավորությամբ:

Նահանգապետը հայտնել է, որ նվերը  Չավեսի սիրո խորհրդանիշն է իր ազգի հանդեպ: Նահանգապետի թեկնածուն հայտնել է, որ աղջիկն առաջին անգամը չէ աջակցություն ստանում իշխանություններից: Նա կոնքի հիվանդություն է ունեցել, սակայն “շնորհիվ իշխանությունների աջակցությանը”`  7 տարվա ընթացքում բուժվել է:

Նատալյան իր հերթին հայտնել է, որ ի պատասխան Չավեսի նվերի` նրան համբույրներ է ուղարկում, որոնք կօգնեն նախագահին բուժվել: Վենեսուելայի նախագահը 2011-ից պայքարում է քաղցկեղի դեմ:

Չավեսը “Twitter”-ում բլոգ ունի 2010-ի ապրիլից, իսկ մայիսին նա արդեն ամենահայտնի միկրոբլոգերն էր Վենեսուելայում: 2011-ի օգոստոսի 31-ին Չավեսն իր բլոգի 2 միլիոներորդ այցելուին համակարգիչ էր նվիրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ