21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եկեղեցի Սուրբ Աստվածածին

Սուրբ Աստվածածին

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մուշկապատ գյուղի կենտրոնում։

Եկեղեցու կառուցման վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն պահպանվել, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային մանրամասնությունները, պատերին ագուցված խաչքարերը թույլ են տալիս եկեղեցին վերագրել 17 – 18-րդ դարերին։

Ունի 18.9 մետր երկարություն, 8.55 մետր լայնություն, 6 մետր բարձրություն։

Միանավ բազիլիկ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Խորանի հարավային կողմից ունի կից փոքրիկ մատուռ։

Ըստ Սարգիս Ջալալյանցի մատուռը կրում է Սուրբ Վարդան անունը, որտեղ բազմաթիվ ուխտավորներ էին հաճախում։

Հյուսիսային պատում, իր ավանդական տեղում է գտնվում մկրտության ավազանը, որի վրա քանդակված են երեք պարզ խաչեր և արձանագրված է. «Ավազանս Ահրայհամին»։

Եկեղեցու ներսում պատերի վրա ագուցված են մի քանի խաչքարեր։

Կառուցված է հիմնականում տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։

Սրբատաշ են շքամուտքը, որմնասյուները, որմնակամարները, ռոտոնդան։

Մուտքը բացվում է արևմուտքից , լուսավորությունը ստանում է թվով չորս փոքր լուսամուտներից։

Ներքուստ թաղակապ է, արտաքուստ ունի երկթեք տանիք, որն վերանորոգումից հետո կղմինդրապատվել է։

2014 – 2016թվականներին եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է։

Վերանորոգման ժամանակ էլ տեղադրվել է զանգակատունը՝ վեցասյուն և բրգաձև վեղարով ռոտոնդան։

Եկեղեցու բակում պահպանվել են արձանագիր տապանաքարեր.

«Այս է տապան Սուրապի որդի Յոլուբաբին թուին ՌԲՃԲ (1753)», «Այս է տապան Ուլպապի որդի Դանաելին թվին ՌՄԾ (1801):

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ