21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առավոտյան աղոթք

առավոտյան աղոթք

Աստվա’ծ իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ որ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:

Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում խրատիր և աջակցիր ինձ:

Ինչպիսի լուրեր էլ որ ստանամ ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:

Ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում:

Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:

Սովորեցրու ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովեցնելով և ոչ մեկին:

Տեր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները:

Ղեկավարիր իմ կամքը և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:

ԱՄԵՆ

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ