22 Փետրվարի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինի հետ կքննարկեն ներգաղթի հարցերը

Պուտին

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կանցկացնի մարդու իրավունքների խորհրդի նիստը։

«Դեկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով կանցկացնի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի տարեկան նիստը, որը նվիրվելու է մարդու իրավունքների միջազգային օրվան»,- ասվում է հաղորդագրությունում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 10-ին է ընդունել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամները կխոսեն 2023 թվականի ընթացքում իրենց կատարած աշխատանքի մասին:

«Նախագահի և միջոցառման մասնակիցների միջև կարծիքների փոխանակում է սպասվում նաև հարցերի լայն շրջանակի շուրջ», – ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստը տեղի է ունենում ամեն տարի:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ կշոշափվեն նաև կրթության և ներգաղթի վերաբերյալ լուրջ հարցեր: Նկատենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրությամբ հետաքրքրված են ՀՀ քաղաքացինեը, արցախահայերը: Վերջին շրջանում հարյուրավոր արցախահայեր բնակություն են հաստատում Ռուսաստանում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ