27 Փետրվարի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է թաքնված եգիպտական ամենամեծ՝ Քեոփսի բուրգի քարե դռների հետևում /Տեսանյութ/

Գիտնականները պատրաստվում են օրերս բացահայտել Քեոփսի բուրգի գլխավոր գաղտնիքը:

Եգիպտացի հնագետները հայտարարել են եզակի գործողության մասին, որը մտադիր են իրականացնել դեկտեմբերի 5-ին։

Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զահի Հավասը կառաջնորդի գործընկերների թիմին՝ բացահայտելու Գիզայի Մեծ բուրգի գլխավոր առեղծվածը։

Զահի Հավասը The Sun-ի հետ զրույցում խոսել է առաջիկա վեհ առաքելության մասին։

Քեոփսի բուրգի քարե դռները վաղուց հետաքրքրել են հնագետներին՝ առաջացնելով լուրջ հարցեր։

Planet today-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 5-ին ինքը կգլխավորի մի թիմ, որը հույս ունի լուծել այս առեղծվածը:

Հավասն էր, ով նախկինում հայտնաբերեց Մեծ բուրգի ներսում գտնվող գաղտնի դռները:

Դրանցից երեքը հայտնաբերվել են:

Դռների վերաբերյալ մի քանի ուսումնասիրություններ են կատարվել, սակայն հիմնական հարցերի պատասխանները չեն տվել՝ ինչի համար են դրանք և ինչ են թաքցնում։

Հիշենք, որ Մեծ Բուրգը (Քեոփսի բուրգը) կառուցվել է մ.թ.ա. մոտ 2570 թվականին՝ Քեոֆու փարավոնի հանգստավայրի համար։

Նրանում հայտնի են երեք խցիկներ, այդ թվում՝ այսպես կոչված, թագուհու պալատը, որտեղ երեք առեղծվածային դռներ են գտնվում երկու լիսեռներում՝ իրար դեմ։

Այս լիսեռները պետք է մաքրվեն, որպեսզի երևա, թե ինչ կա խորհրդավոր դռների հետևում:

Վարկածներից մեկն այն է, որ դրանք կարող էին նախատեսված լինել փարավոնի հոգու Անդրաշխարհ անցնելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ