30 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

Տիեզերքի Արարիչը դեռ կառավարում է տիեզերքը համբերատար և ամեն օր հիշեցնում մեզ 2000 տարի շարունակ

in9kf1vji271f3ocuv3w
Այնքան վտանգավոր չէ մեր երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունը, որքան վտանգավոր է միմյանց նկատմամբ մարդկանց ատելությունը, բաժանումը, ծաղրը, հեգնանքը, հայհոյությունը, միմյանց հոշոտելու անհագ ծարավը միասին վերցրած: Հանցագործը թող իր արժանի պատիժը ստանա օրենքով, դրա համար ուրախանալ պետք չէ: Առաջնորդի սև գործերը բացահայտվելուց հետո պետք չէ կուրծք ծեծել` նրան պաշտպանելու համար, թող պատասխանատվության ենթարկվի, գուցե Աստված նրա համար այդ ճանապարհով ապաշխարության դուռ է բացել:
 
Գործը գործիմացին` երկաթը` դարբնին: Սիրելի գոռացողներ բազմակողմանի, դուք էլ անելիք ունեք, որ չեք անում: Այսօր. Պետք չէ վախենալ պատերազմների ձայներ լսելուց։ Պետք է վախենալ նրանից, որ չենք կարդացել այս բոլորի մասին, որ գրված է Սուրբ Գրքում` թե գալու են գայթակղություններ…. Այդ ե՞րբ էր, որ մենք ամենքս մեր սեփական մեղքի դեմ արյուն թափելու չափ պայքարեցինք, այդ ե՞րբ էր, որ ազգով ապաշխարության և ծոմի օր նշանակեցինք, աղոթքի ու պահքի օր նշանակեցինք և Աստված մեզնից չհեռացրեց այս փորձությունները:
 
Վերհիշենք, արե՞լ ենք: Ոչ: Չենք արել: Այդ ե՞րբ ասեցինք Հայր, այլևս արժանի չենք Քո զավակը լինելու… Ուրեմն գոռալով, հայհոյելով չէ, որ Աստծու ուշադրությունը պետք է գրավենք: Այսօր Պետք է կանգ առնի ամեն ոք, անդրադառնա իր մեղքերին, որովհետև մեղքը հանրային չէ, այն անհատական է: Մեկը գող է, մյուսը անբարոյական է, երրորդը ամբարտավան է, չորրորդը փառասեր է, հինգերորդը դրամասեր է, և այսպես շարունակ: Ամենքս մի աղբ ենք գցում գետին և դառնում է աղբակույտ, միթե միայն աղբատարն է մեղավոր դրա համար: Ոչ: բոլորս ենք մեղավոր: Այսօր Պետք է բոլորս իմանանք, որ Տիեզերքի Արարիչը դեռ կառավարում է տիեզերքը համբերատար և ամեն օր հիշեցնում մեզ 2000 տարի շարունակ. «Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ Ղուկաս.13 :
 
Հայ առաքելական եկեղեցու քարոզխոսություն ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ