02 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

Պետք է ապահովել ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

f62b185556507a_62b18555650ba.thumb

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ կան, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային մատակարարման վրա», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Միության անդամ երկրները պետք է կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ նվազագույնի հասցնելով սննդի պակասի հավանականությունը։
 
 Նա նաև նշեց, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտների զգալի մասը գործունեության միասնական, համակարգված, ներդաշնակեցված կանոնների բացակայության արդյունքն է։
 

«Կարևոր եմ համարում նաև ալկոհոլի շուկայի կարգավորման հարցը։ Ընդհանուր նպատակների և սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը` առանց փոխադարձ առևտրում խտրական սահմանափակումների և բացառությունների: Հայաստանի համար սա առաջնահերթություն է և ունի արտահանման լայն հնարավորություններ», – նշեց Փաշինյանը։

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ