16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ. Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ, հայտարարեց, թե դրա ընդունման դեպքում պատգամավորների, նախարարների, փոխնախարարների ու մյուս պաշտոնյաների աշխատավարձն ավելի շատ է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձ ստացողների:

Ըստ պատգամավորի՝ 2012-2017 թվականների կառավարության ծրագրով խոստացել էին կրկնապատկել նվազագույն աշխատավարձն ու չէին արել:

«Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով, հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ, եթե ինձ չեք հավատում, կարող եք բացել ու կարդալ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու ռիսկերի մասին շատ հիմնավոր ներկայացվել է, իսկ 100 հազար դրամ դարձնելու հետևանքները ինքներդ կարող եք դատել», – ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էին օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է ուրախ լինի, ապրուստը ձրի, Հայաստանն էլ ծովից ծով, բայց օրենքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակներին հասնելու համար:

«Մենք խոստացել ենք նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու դա անելու ենք», – նշեց ՔՊ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ