20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս հարցի նպատակը ընդդեմ քաղաքացիների չէ, այլ հանուն հասարակական կարգի պահպանության

«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել կամ լուսանկարահանել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցը պետք չէ քաղաքականացնել: «Այս հարցի նպատակը ընդդեմ քաղաքացիների չէ, այլ հանուն հասարակական կարգի պահպանության է, հանուն հնարավորություն հըանցագործությունների կանխումն ու կանխարգելումը»,-նկատեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ ոստիկանությունը խնդիր չունի օպերատիվ, գաղտնի տեսանկարահանման, եթե հանցագործությունների դեմ պայքարը դա պահանջում է: «Ուստի, մենք այս օրենքին պետք է կողմ քվեարկենք, որովհետև սրա նպատակը քաղաքացուն պաշտպանությունն է:

Եվ վերջում ժպտալու հետ կապված՝ դուք էլ ժպտացեք, պարոնայք, ժպիտը գեղեցկացնում է մարդուն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ