16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

Առավոտը սկսենք աղոթքով

photo-prayer (1)

Տեր Աստված, ընդունիր առավոտյան մեր աղոթքները Աստծո խոսքը համարձակ ու նախանձախնդրորեն հռչակողների և լուսաբանողների համար, ըստ Պողոս Առաքյալի խոսքի, թե`«Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին. եւ առավելագոյն սիրո արժանի համարեցեք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։

Այնուհետև ավելացնում է. «Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեցեք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը առաջ գնա եւ փառավորվի ամեն տեղ»:

Տեր Աստված, Դու արժանացրու մեզ, որպեսզի Քո խոսքը լսող և կատարող լինենք, մեզ անմասն մի թող Քո Բարի պատգամից ու օրհնությունից, ուր որ էլ լինենք: Քո Ամենատես աչքի առջև է մեր կյանքն ու մեր գործը: Աղաչում ենք Քեզ, օգնիր և օրհնիր մեզ, մեր հավատքի չափով, մեր հույսի համբերության և սիրո վաստակի համեմատ:

Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր Սրբերի բարեխոսությամբ Քո առջև ենք կանգնած այս պահին, հաստատիր մեր անխափան ընթացքը, աղաչում ենք Քեզ, Անտարակույս Վստահություն, Աղքատասեր Պաշտպան և Սեր մթանն օտար`մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս: Ամենասուրբ Երրորդությանդ է վայելում փառքը, Պատիվը և Իշխանությունը հավիտյանս հավիտենից:

Ծովիկ Դավթյան

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ