26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատմական պատերն ու նոր տեխնոլոգիաները. հին ու նորի խաչմերուկում

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությունը։

Նշենք, որ այն  բացվել է Գյումրիի պատմական շենքերից մեկում, որը հայտնի է նրանով, որ հենց այս շենքում է բացվել Հայաստանի առաջին պետական համալսարանը, որը հետագայում տեղափոխվել է Երևան ու դարձել Երևանի պետական համալսարան:

Նոր լաբորատորիան հետաքրքրիր դիզայն ունի, պահպանվել է պատմական միջավայրը,  ու նոր տեխնոլոգիաների համադրմամբ՝ այն դարձել է հնի ու նորի  յուրօրինակ միախառնում, որտեղ ուսանելու են  նոր ՏՏ դասընթացի մասնակիցները, ովքեր ծրագրավորման նոր լեզուների իմացությամբ համալրելու են  ՏՏ ոլորտի  աշխատաշուկան: 

Դեսպան Սվիտալսկին իր ելույթում ընդգծեց նման ծրագրերի կարևորությունը՝ ասելով. «EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»:

Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան մարզի 17-35 տարեկան գործազուրկների համար կկազմակերպի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որը ներառելու է շուրջ 200 մասնակցի, համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց՝ մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել են ավելի քան 50 մարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ:

unnamed

unnamed

unnamed

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ