21 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2019

Ինչ է նշանակում աղոթել թշնամիների համար

Lord-accepts-my-prayer-hands-christian-wallpaper_1920x1200

«Թշնամիների համար աղոթքը քրիստոնեական կյանքի կատարելությունն է»

18 հունիսի, 2016թ.

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2016թ. հունիսի 14-ի առավոտյան Սուրբ Պատարագի ժամանակ խոսել է Աստծուն սիրելու և մեր թշնամիների համար աղոթել կարողանալու մասին: Քահանայապետը ուշադրություն է հրավիրել օրվա ավետարանական հատվածի վրա, որտեղ Հիսուս կոչ է անում աշակերտներին ձգտել լինել կատարյալ, ինչպես Երկնավոր Հայրը, «Ով հրամայում է Իր արևին ծագել չարի և բարու վրաե:

«Դուք լսեցիք, ինչ-որ ասվեց, իսկ Ես ձեզ ասում եմ…ե,-սա Ավետարանում բազմիցս ընդգծել է Տեր Հիսուս Քրիստոսը: Մարդիկ Աստծո Խոսքը տարբեր կերպ կարող են հասկանալ, նշել է Պապը. «Ոմանց համար դա պարտականությունների ու արգելքների մի չոր ցուցակ է, իսկ մյուսների համար՝ կոչ ամբողջ սրտով սիրելու Երկնային Հորը և եղբայրներին՝ հասնելով թշնամիների համար միջնորդության աղոթքի գագաթնակետինե:

Օրվա Ավետարանը խոսում է օրենսգետների և Հիսուսի միջև հակադրության մասին՝ հրեա ժողովրդի հոգևոր առաջնորդների կողմից ներկայացված՝որպես սխեմատիկ հրամայական և «հենց այդ օրենքի լիությամբ կամ ամբողջականությամբե, որը Տեր Հիսուսը բերեց երկիր: Օրենքի այդ ժամանակվա մեկնությունը ճգնաժամի մեջ էր, երբ Հիսուս, հակառակորդներով շրջապատված, սկսեց իր քարոզը,-նշեց Սրբազան Պապը: Օրենսգետների մեկնություններում տեղ չուներ Աստծո սերը: Դրա համար էլ Աստված ուժով է հաստատում Հին Կտակարանի քարոզների մեծ մասը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով,քո ամբողջ հոգով, քո ամբողջ ուժով և քո ամբողջ մտքով, իսկ քո մերձավորին սիրիր ինչպես ինքդ քեզե: Սրբազան Քահանայապետը նշեց, որ օրենսգետների մեկնաբանություններում այս քարոզը հեռու էր գլխավորը լինելուց: Հիմնականը կազուիստիկան էր՝ նեղ, սահմանափակ հարցերի պատասխանների որոնումը. «Կարելի՞ է սա անելե, «Որտե՞ղ է կոնկրետ գտնվում թույլատրելիի սահմանըե և այլն, այսինքն՝ իրավունքի կոնկրետ դեպքեր: Իսկ Քրիստոսն անդրադառնում է Օրենքի բուն իմաստին, որպեսզի այն ամբողջացնի:

Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ Հիսուս շատ օրինակներ է բերում՝ Աստծո պատվիրանները նորովի մեկնաբանելով: «Մի՛ սպանիրե-ը Տեր Հիսուս Քրիստոսի մեկնաբանությամբ նշանակում է նաև, որ չի կարելի նեղացնել եղբորը, իսկ սիրո պատվիրանը հանդիսանում է «ամենամեծահոգին՝ Օրենքի տառերի մեջե. այն պատվիրում է կիսվել հագուստով՝ աղքատի, չունեցողի հետ և մի քիչ ավելին քայլել նրա հետ, ով խնդրում է ուղեկցել իրեն:

«Սա աշխատանք է՝ ոչ միայն օրենքի կատարման համար, այլև՝ սրտերի ապաքինման: Աստծո պատվիրանների այս մեկնաբանության մեջ, մասնավորապես, Մատթեոսի Ավետարանում, նշված է ապաքինման ճանապարհը: Նախնական մեղքով վիրավորված սիրտը, որն ունենք յուրաքանչյուրս, պետք ճանապարհ ընկնի՝ իր ապաքինման և բուժման համար, որպեսզի լինենք զավակներ՝ նման մեր կատարյալ Երկնային Հորը. «Եղե՛ք կատարյալ՝ ձեր Երկնային Հոր նմանե:

Քրիստոնեական կատարելության կոչը հնչում է օրվա ընթերցումների մեջ՝ «Ավետարան Ըստ Մաթեոսիե ավետարանից. «Դու լսեցիք՝ ինչ ասվեց. «Սիրի՛ր քո մերձավորին և ատիր քո թշնամունե: Իսկ Ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարություն արե՛ք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում էե, Մատթեոս 5.44:

Սրբազան Քահանայապետի խոսքերով սա «ամենավերջին ու ամենադժվար աստիճանն է»: Հիշելով իր մանկության տարիները՝ Ֆրանցիսկոս Պապը նշեց, որ այդ ժամանակ միմյանց հետ խոսակցություններում մարդիկ հաճախ էին ցանկանում, որ Աստված դժոխք ուղարկի տվյալ ժամանակի մեծագույն դիկտատորներից մեկին: Սակայն Քրիստոսը մեզ կոչ է անում խղճի քննության:

«Թող, որ Աստված մեզ նվիրի միայն այդ շնորհը՝ աղոթել մեր թշնամիների համար, աղոթել նրանց համար, ով չարիք է ցանկանում ու ատում մեզ: Յուրաքանչյուրը գիտի նրանց անունները և ազգանունները, և թող յուրաքանչյուրն աղոթի նրանց անուններով: Ես վստաեցնում եմ ձեզ, որ նման աղոթքը կրկնակի պտուղներ կբերի, դա նրանց համար կլինի ավելի լավը դառնալու օգնություն, որովհետև աղոթքը ուժեղ է, նա մեզ կօգնի էլ ավելի նմանվել Երկնային Հոր զավակներին»:

Աղբյուրը` armenianchurchco.com

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ