21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

“Costa Concordia” նավի խորտակման մեջ մեղադրում են անձնակազմին /վիդեո/

image_12339

Իտալական “Costa Concordia” նավի վթարից տուժած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արդեն վերադարձել են հայրենիք, պատմել են, թե ինչ էր կատարվում  էվակուացիայի պահին: Ականատեսները շնորհակալական խոսքեր են ասել Ջիլիո կղզու բնակչության մասին եւ բողոքներ ուղղել անձնակազմի դեմ` նշելով, որ էվակուացիան շատ անկազմակերպ է տեղի ունեցել: Սիրողական տեսախցիկով նկարահանած կադրերում, որոնք արդեն հայտնվել են համացանցում երեւում է, որ մարդիկ հավաքված են միջանցքներում, իսկ անձնակազմի անդամներն առանց որեւէ բացատրությունների նրանց փրկարարական բաճկոնակներ են բաժանում:

Ականատեսները պատմել են նաեւ կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի անվայել պահվածքի մասին: Նախ` վթարի ժամանակ նա ընթրելիս է եղել մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ, իսկ էվակուացիայի ավարտից 2 ժամ առաջ նրան արդեն տեսել են ափին, ինչը հակասում է ծովային կանոնադրությանը: Կապիտանը պնդում է, որ ինքը վերջինն է լքել նավը:

Հիշեցնենք, որ “Costa Concordia” նավը իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ խորտակվել է հունվարի 13-ի ուշ երեկոյան: 6 մարդ զոհվել է, 15`ը անհայտ կորած են համարվում: Վթարի պահին նավի վրա 4200 մարդ է եղել:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ