20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եգիպտոսում անկարգությունների զոհ է դարձել 4 մարդ /վիդեո/

Եգիպտոսում իրավիճակն ավելի է սրվել: Կահիրեում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում 2 մարդ է զոհվել, 1051 ցուցարարներ վնասվածքներ են ստացել, հայտնում է “AFP”-ն: զոհվածների մահվան պատճառ է դարձել արցունքաբեր գազը, որն օգտագործել են ոստիկանները` ամբոխին ցրելու նպատակով: Տուժել է նաեւ 138 ոստիկան:

Ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք պահանջում են մահվան դատապարտել երկրի ռազմական ղեկավար Հուսեյն Տանտավիին: Հարձակում է իրագործվել նաեւ ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա, որտեղ պահվելիս են եղել ձերբակալված ցուցարարները: Գրոհողները կրակել են հրացաններից եւ այրել բաժանմունքը, ինչի արդյունքում ձերբակալվածներին հաջողվել է փախչել:

Անկարգությունները շարունակվել են նաեւ Եգիպտոսի այլ քաղաքներում, մասնավորապես` Ալեքսանդրիայում եւ Սուեզում, որտեղ եւս առնվազն 2 մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ