20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրիայում դրությունն անկառավարելի է դառնում /վիդեո/

“Ալ-Արաբիա” հեռուստաալիքի հաղորդմամաբ` փետրվարի 8-ին Սիրիայում մահացել է 117 մարդ, որորնցից 93-ը` Հոմսում: Քաղաքը պաշտպանող ապստամբները վկայում են, որ այնտեղ գրեթե ամեն րոպե լսվում են պայթյուններ:

Արդեն 5-րդ օրն է, ինչ այս քաղաքը ենթարկվում է ռմբակոծման: Քաղաքի  ծայրամասերում նկատվում են կառավարական զրահամեքենաները:

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը իր հիասթափությունն է հայտնել` Սիրիայում արյունահեղությունները դադարեցնելու անհույս փորձերի կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Արաբական երկրների լիգայի դիտորդները կվերադառնան Սիրիա, սպասվում է, որ նրանց կմիանան նաեւ ՄԱԿ-ի դիտորդները:

Ռուսաստանի եւ Չինաստանի` Սիրիայի հարցով կայացրած որոշումը վետոյի ենթարկելու վճռականությունը Պան Գի Մունն անվանել է “աղետալի հետեւանքներով լի”:

http://youtu.be/ZMJbK2KDINM

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ