20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին:

Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին:

Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր:

Քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի եւ քաջալերանքի խոսքերի համար:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ