19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 8-ին ընդառաջ. Աֆղանստանում սահմանափակում են կանանց իրավունքները

Նախօրեին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հավանության է արժանացրել հոգեւոր խորհրդի առաջարկած օրենքը, ըստ որի սահմանափակվում են կանանց իրավունքները, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Ըստ օրենքի` աֆղան կանանց չի թույլատրվում խոսել հասարակական վայրերում, այդ թվում` աշխատավայրում այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հարազատները չեն: Կանայք պետք է սովորեն տղամարդկանցից առանձին, ինչպես նաեւ չճամփորդեն առանց տղամարդու ուղեկցության: Քաբուլում տեղի ունեցած Հոգեւորական խորհրդի նիստին Քարզայը նշել է, որ օրենքը “չի սահմանափակում կանանց իրավունքները, նույնիսկ հակառակը` պաշտպանում է նրանց”:

Միաժամանակ երկրի Սահմանադրությունը հավասար իրավունքներ է երաշխավորում տղամարդկանց եւ կանանց համար, այսինքն` հոգեւոր խորհրդի որոշումը հակասում է երկրի հիմնական օրենքին:

Աֆղանական մի շարք ԶԼՄ-ներ Քարզայի պահվածքի մեջ նկատել են նշաններ, ըստ որոնց շուտով կրկին իշխանության գլուխ կանցնեն թալիբները, իսկ կանանց հարցը բանակցային հարց կդառնա աֆղանական կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ:

2012-ի փետրվարին Աֆղանստանի Մշակույթի նախարարությունը հորդորել է հեռուստահաղորդավարներին խստորեն պահպանել մուսուլմանական դրես-կոդը. հայտնվել հեռուստաէկրաններին ազատ, լայն հագուստով, գլխաշորով, մինիմումի հասցնել դեկորտիվ կոսմետիկան դեմքի վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ