22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2024

9 անշարժ գույք, այդ թվում՝ Բուլղարիայում և Հունաստանում, և միլիոններ, միլիոններ. Գրիգոր Մինասյանի ու տիկնոջ հայտարարագրերը. 168.am

168.am-ը գրել է. Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը հրաժարական ներկայացրեց։ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ,- իր […]

Անահիտ Սիմոնյանը վաճառել է բիզնեսները եւ մշտական բնակության տեղափոխվել ԱՄՆ

«Այո՛, մենք Միացյալ Նահանգներում ենք, այո՛, ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները, ես ընդհանրապես չեմ փոշմանում: Արմանն այստեղ արդեն հաճախում է հայկական դպրոց, հարմարվել ենք: Իսկ եթե ավելի լուրջ, կյանքը ինձ համար շարժում է, ես սիրում եմ մշտապես շարժման մեջ լինել: Այս պահին իմ ու երեխայի «նավի նավապետը» ես եմ»,-ասել է Անահիտ Սիմոնյանը։

Իրանը չի վախենում պատերազմից, բայց գործողությունն ավարտված է․ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի

«Իրանն իրացրել է միայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն օրինական պաշտպանության իր իրավունքը և թիրախավորել է բացառապես ռազմական բազաները և անվտանգության օբյեկտները: Գործողությունն ավարտված է, բայց եթե Սիոնիստական ​​ռեժիմը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել, մեր պատասխանն ավելի խիստ կլինի: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրելու լարվածությունը և պատերազմը, թեև չի վախենում պատերազմից»,- ընդգծել է Արաղչին:

Գնալ և ծառայել, համագործակցելով հորդ և եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ, ստորություն է

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Առաջինը՝ համաձայնվել, դառնալ նախարար 2020 թ․-ի խայտառակ պարտությունից հետո, ցույց է տալիս, որ այդ մարդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացունից։ Իհարկե, սա վերաբերում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին և նախարարներին։ Երկրորդ՝ փաստորեն նա զուրկ է նաև ընտանեկան ավանդույթներից։ Այն դեպքում, երբ քրեական մեղադրանքներ են առաջադրված նրա հարազատ հոր […]

Մանրամասներ այսօրվա հանրահավաքից

Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։ Հանրահավաքը կազմակերպվել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության առաջնորդների կողմից՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։ Մայիսի 9-ից շարժումը մայրաքաղաքում հանրահավաքներ և բողոքի ակցիաներ է կազմակերպում։ Այս անգամ շարժումը հայտարարում է «հաղթանակի և հույսի» փուլի մեկնարկի մասին։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 18։30-ին, իսկ 18։00-ին շարժման աջակից երիտասարդները Մատենադարանի մոտից քայլերթով կգնան Հանրապետության հրապարակ՝ […]

Տասնապատիկ ավելի վատ

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. Բաց ու թափանցիկ լինելու ամպագոռգոռ խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը: Նախ՝ կառավարության նիստերը դարձան ձեւական, իսկ քննարկվող հարցերի 90 եւ ավելի տոկոսը՝ չզեկուցվող: Երկաթե վարագույր քաշեցին ցանկացած տեղեկատվության վրա: Արտաքին քաղաքական հարցերը դարձան մի քանի հոգու մենաշնորհը, եւ անգամ ԱԳՆ աշխատակազմում, դիվանագիտական […]

Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ կունենանք

«Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ»,-ավետել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Ավելի վաղ Կենտրոնից հայտնել էին, որ Երևանում հոկտեմբերի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում հոկտեմբերի 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, […]

Հրաժարականների շարքը շարունակվում է

Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. «Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը: Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, […]

Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին

«Հրապարակ»-ը գրում է. «Գրիգոր  Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ: Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի