Եղիշեի վանք
Ճարտարի հնօրրանների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եղիշեի վանքը, որը գտնվում է Ղուզե Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին: Վանքի միակ եկեղեցին արձանագրությունների մեջ կոչվում է Եղիշայ կույսի անապատ: Եկեղեցին ուշ միջնադարի ոճի հատուկ բազիլիկ է, ներսում ունի երկու սյուներ, ծածկը թաղակապ է: Բեմի երկու կողմից կան ուղղանկյուն հատակագծով խորաններ: Պատերում բացված են երեք մեծ […]