Բրիտանացի գիտնականները պարզել են, թե շաբաթվա որ օրն են կանայք վատ տեսք ունենում
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանայք վատ արտաքին են ունենում եւ իրենց վատ են զգում չորեքշաբթի օրերին: Նրանց կարծիքով` հենց այս օրն է իր մասին հիշեցնում սթրեսն ու հոգնածությունը, գրում է TCH.ua-ն: Միեւնույն ժամանակ, կանանց 12 տոկոսն իրենք են պնդում, որ չորեքշաբթի օրերը նրանց համար ամենասթրեսային օրերն են: Սակայն արդեն հինգշաբթի օրերին կանայք փորձում են կրկին հարթել իրենց անձնական կյանքը: Ուսումնասիրությունների համաձայն` հենց հինգշաբթի օրերին են կանայք ամենից շատ սեքսով զբաղվում: Իսկ ահա կանանց համար շաբաթվա ամենաերջանիկ օրը ուրբաթ օրն է: