22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 8, 2024

Մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններն ակցիա կիրականացնեն ՄԱԿ-ի եւ դեսպանատների դիմաց

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։ Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի […]

Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում: Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս […]

ԵՊՀ-ն կազմաքանդում են, մարդկանց գործազուրկ դարձնեն /Տեսանյութ/

ԵՊՀ-ից քաղաքական ընդդիմադիր հայացքների համար աշխատանքից ազատված դասախոսները լրագրողներին ներկայացրել են կրթական ոլորտում տիրող աղետալի վիճակը: Մենուա Սողոմոնյանը մատնանշեց Ակադեմիական քաղաքի ստեղծման արդյունքում սպասվող խնդիրների մասին:

Իրավապահները մտել են Արմավիրի բանտ. Օրենքով գողերին, «զոն նայողներին» տարել են ԱԱԾ մեկուսարան

ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ դիմել է քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության մամլո խոսնակ Նոնա Նավիկյանը ասել է,  որ քրեական ենթամշակույթի առանձին դրսևորումների նախականխման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ։ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ կալանավորված անձանց և դատապարտյալների տեղափոխումը մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ համակարգի առօրյա գործունեության տեսակներից է։  

Ադրբեջանի անսպասելի հետքայլը․ ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիևը. 168.am

Ամիսներ առաջ Ադրբեջանում կայանալիք COP29-ի ընթացքում Երևան-Բաքու համաձայնագիրը ստորագրելու առաջարկություն անող Ադրբեջանի իշխանությունները ներկայումս լիովին մերժում են արդեն իսկ համաձայնեցված համաձայնագիրը ստորագրելու Երևանի առաջարկը՝ օրեցօր նոր և ծանր պահանջներով գործընթացը մտցնելով փակուղի։ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որն այս տարի Ադրբեջանում տեղի կունենա նոյեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ է, որ […]

Ստեղծել են աշխարհի ամենաբարակ ժամացույցը /Տեսանյութ/

Վերջին տարիներին ժամագործության եվրոպական հսկաները պայքարում են աշխարհի ամենաբարակ մեխանիկական ժամացույցների ստեղծման համար: Bulgari, Piaget եւ Richard Mille շքեղ ապրանքանիշերը 2018 թվականից պահպանում են բաղձալի ռեկորդը, որը ապրիլին խախտեց 1,7 միլիմետր հաստությամբ նրբագեղ Bulgari Octo Finissimo Ultra Mark II-ը: Սակայն այժմ անկախ ռուս ժամագործն ու գյուտարարը կարող է գերազանցել նրանց բոլորին: Կոնստանտին Չայկինն ասում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի