22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում:

Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի հավակնությունների համար:
Ի՞նչ է ասում Բաքուն:

Բաց տեքստով ասում է՝ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային նկարագիր, պարամետր:

Սրա մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ ու այս ճշմարտությունն ակնհայտ էր բոլորի համար: Հայաստանի իշխանություններն այս փաստարկն անտեսում էին ու ահա Բաքվում հնչեցնում են մի հայտարարություն, որը ի դերև է անում Փաշինյանի իշխանության բոլոր «հաղթական» փաստարկները:

Փաշինյանը ամիսներ շարունակ Ալմա-Աթայի հռչակագիրը ներկայացնում էր՝ որպես դիվանագիտական մի մեծ ձեռքբերում, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ու դրանով էր Փաշինյանն արդարացնում Արցախի զոհաբերությունը:

Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել: Ահա, այն ամենն, ինչ պետք է իմանալ Փաշինյանի «փայլուն» դիվանագիտության մասին»»։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ