18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գնալ և ծառայել, համագործակցելով հորդ և եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ, ստորություն է

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առաջինը՝ համաձայնվել, դառնալ նախարար 2020 թ․-ի խայտառակ պարտությունից հետո, ցույց է տալիս, որ այդ մարդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացունից։ Իհարկե, սա վերաբերում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին և նախարարներին։ Երկրորդ՝ փաստորեն նա զուրկ է նաև ընտանեկան ավանդույթներից։ Այն դեպքում, երբ քրեական մեղադրանքներ են առաջադրված նրա հարազատ հոր և եղբոր նկատմամբ, համաձայնվել դառնալ նախարար, խոսում է այդ մարդու բարոյական, ներեցեք՝ անբարոյական նկարագրի մասին։ Դու կարող ես անհամաձայնություններ ունենալ հորդ, եղբորդ հետ, նույնիսկ խզել նրանց հետ հարաբերությունները, բայց ցուցադրաբար գնալ և ծառայել, համագործակցելով հորդ և եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ, ներեցեք, ստորություն է:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ