20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2024

Կոկորդիլոսներին սառեցնում են. /Տեսանյութ/

ԱՄՆ-ում ալիգատորներին սառեցնում են սառույցի մեջ՝ ցրտին գոյատևելու համար: Naked Science-ի փոխանցմամբ՝ Հարավային Կարոլինայի ակվարիումի հետազոտողները հայտնել են, որ սա այս տեսակի համար ամենահաջող ռազմավարությունն է ցուրտ եղանակին գոյատևելու համար: Քանի որ ալիգատորները սառնասիրտ են, նրանք արևից ջերմություն են պահանջում նյութափոխանակության համար, բայց եթե ջերմաստիճանը շատ ցրտի, նրանք կարող են մահանալ: Գիտնականները նշել են, որ […]

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս․ Սարգսի տոնը: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր: Ժամանակին այս օրվա սովորություններից էր նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին ու սպասել զորավարի ձիու պայտի հետքին: Ում մատուցարանի մեջ այն հայտվեց, այդ տարի կիրականանա նրա երազանքը: Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն […]

Ազգայինն ու ազգը ոչնչացնող դուրսպրծուկների ժամանակը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգայինն ու ազգը ոչնչացնող դուրսպրծուկների ժամանակը Ապրում ենք մի իրականության մեջ, որում ընդհատակյա գործընթացները մետաստազների պես տարածվում են բոլոր երբեմնի կայացած համակարգեր՝ կրթությունից մինչեւ եկեղեցի, ընտանիքից մինչեւ բանակ, հայրենատիրությունից մինչեւ հայրենասիրություն, ազգայինից մինչեւ հայոց պատմություն։ Այս իշխանության , որ իրենց տրվել է թուրքական զավթիչների ձեռամբ, […]

Երկրաշարժ է տեղի ունեցել. /Տեսանյութ/

Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրում, Մենդերես շրջանում։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08.19-ին։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է 8,5 կիլոմետր խորությունում։ Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը դեռ նախորդ փետրվարին ցնցել էր Թուրքիան և պատճառել մեծ ավերածություններ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ձյունը շարունակվում է.

Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն: Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։

Ընդդիմադիր գործիչը հանկարծ անհետացել է. /Տեսանյութ/

Օրեր առաջ անհետացել է ադրբեջանցի բլոգեր Արզու Սայադօղլուն․ նրա ընտանիքն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա անհետացման մասին ահազանգել են իրավապաշտպանները։ Արզու Սայադօղլուն ընդդիմադիր գործիչ է, որը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Մանրամասներրը՝ կից տեսանյութում:

Երկրաշարժը հսկայական վնասներ է պատճառել. /Տեսանյութ/

AFP-ի փոխանցմամբ՝ վերջին երկրաշարժերի պատճառով Ճապոնիայում զոհվել է առնվազն 236 մարդ: Վնասի չափը կարող է հասնել 17,6 միլիարդ դոլարի։ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումները մեծածավալ ավերածություններ են առաջացրել Ճապոնական ծովի ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սուրբ հայրերի ամենօրյա աղոթքը

Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի