24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հայկական էր պահում 40.000 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ քանի՞ հազարն է պահում Նիկոլը. Մկրտչյան

Նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները մերժեցին (300 պատվիրակից` 76-ը՝ դեմ, 10-ը` կողմ) վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Պատճառն ու ներկայացրած հիմնավորումները Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելն էր։

Այս որոշումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով՝ շտապեցին ԵԽԽՎ այս որոշումը համարել իրենց վարած արտաքին քաղաքականության դրական արդյունք և ձեռքբերում՝ անտեսելով, որ այս որոշման հիմքում ընկած գլխավոր պատճառն Ադրբեջան-Ռուսաստան զարգացող տնտեսական համագործակցությունն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԵԽԽՎ որոշումից ոգևորված ՔՊ-ական պատգամավորներին նախ կոչ արեց հանրությանն ավելորդ էյֆորիայի մեջ չպահել ու չմոլորեցնել, ապա ընդգծեց՝ Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ ոչ թե կոշտ սանկցիաներ է կիրառել, այլ ընդամենը մեկ տարով կասեցրել է ադրբեջանցի պատվիրակների լիազորությունները, ինչն առոչինչ է այն ամենի դիմաց, ինչ արել է Ադրբեջանն Արցախի և Հայաստանի հետ։

«ՔՊ-ն այս որոշման հետ ի՞նչ կապ ունի, և, ի վերջո, ԵԽԽՎ-ն ի՞նչ է արել, սանկցիանե՞ր է կիրառել, չէ՞ որ տեսանք, որ սպանված հազարավոր հայերի հարցը միջազգային որևէ կառույցի ուշադրության կենտրոնում չեղավ, այնպես որ, առանձին աշխարհաքաղաքական վեկտորների խաղեր են, որտեղ Հայաստան գոյություն չունի, իսկ Հայաստան գոյություն չունի, որովհետև չկա Հայաստանի ղեկավարություն, փոխարենը՝ կա Փաշինյան-Ալիև-Էրդողան միասնության կողմից իրագործվող դավադրություն՝ ընդդեմ Հայաստանի։ Այս մարդիկ՝ երեքով միասին, աշխատում են հայ ժողովրդի դեմ, և նրանք հաջողում են, որովեհտև մենք, գուցե, ինքնապաշտպանական բնազդից դրդված, հրաժարվում ենք առերեսվել այս իրողության հետ»,- ասաց Մկրտչյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան տրիոյի քաղաքականությունը հայ ժողովրդին բերել-կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, երբ այլևս երազանք է դարձել 42 հազար քառակուսի կիլոմետրով հայկական տարածքի գոյությունը, որը պահում է իր վերահսկողության տակ հայոց բանակը։

«Մենք չենք գնահատել, որ ունենք հայկական երկու պետականություն, չենք գնահատել, որ կարողացել ենք 40 հազար քառակուսի կմ տարածք ունենալ մեր վերահսկողության տակ, չենք գնահատել, որ դա ունեցել ենք, որովհետև Սերժ Սարգսյանն էր դեռևս 1990-ական թվականներից պահում 40 հազար քառակուսի կմ հայկական տարածք, նրա գնալուն պես՝ դա չպահվեց։ Եթե որևէ մեկը կարող է հակառակը պնդել, ապա թող բերի ապացույցներ, չէ՞ որ ակնհայտ սուտ է, թե 40 հազար քառակուսի կիլոմետր տարածք պահելու փոխարեն՝ Նիկոլենք պահում են 29 հազար 800 քառակուսի կմ տարածք, դա էլ չկա, որովհետև Ադրբեջանն օկուպացրել է 300 հազար քառակուսի կմ Հայաստանից տարածք»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ