20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2024

Նախագահները չեն դադարում իրար մեղադրելուց. /Տեսանյութ/

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահների փոխադարձ մեղադրանքները չեն դադարում: Այս անգամ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Բայդենի վարած քաղաքականությունը, ասելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականությամբ աշխարհը դժոխքի է վերածել և երկիրը տանում է դեպի արյունահեղություն։ Նրա խոսքերով՝ «Ջո Բայդենը թողեց ամերիկյան արժանապատվությունն Աֆղանստանում, և բոլորը գիտեն, որ Սպիտակ տան տերը […]

Եղանակը աստիճանաբար կտաքանա.

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 31–ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1…-3 աստիճան։

Տեսնես ի՞նչ ապրումներ ունեն, սրանք, առհասարակ՝ ցավի, հայրենիքի, զինվոր տղերքի կորստի ցավ զգո՞ւմ են․․․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի տեսանյութ է պտտվում սոցցանցերում, Սասուն անունով մեկը «Զարթիր լաո» է երգում, մեկն էլ իբր պարում է, սրանց կողքերը հավաքված կուշտ կերած-խմած մի անդեմ բազմություն հրճվաքով ծափ է տալիս եւ տնգտնգում է։ Նայում եմ, ու մտածում՝ տեսնես սրանք գիտա՞կցում են, որ իրենք իրենց վրա ծիծաղեցնում […]

Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Շուշի քաղաքի կենտրոնում։ Այն համարվում է հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկը։ Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1868 թվականին և ավարտվել 1887 թվականին, որի մասին հարավային մուտքի վերնամասում պահպանվել է արձանագրություն․ «Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կառուցեալ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարեպաշտօն ժողովրդեանց սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքիս, որոյ […]

Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը: Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ […]

Ալիևին կացին են նվիրել. /Տեսանյութ/

Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Բանակցությունների ավարտին Հուլուսի Աքարն Ալիևին նվիրել է հիշարժան նվեր՝ մարտական կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի