Ազգայինն ու ազգը ոչնչացնող դուրսպրծուկների ժամանակը․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգայինն ու ազգը ոչնչացնող դուրսպրծուկների ժամանակը
Ապրում ենք մի իրականության մեջ, որում ընդհատակյա գործընթացները մետաստազների պես տարածվում են բոլոր երբեմնի կայացած համակարգեր՝ կրթությունից մինչեւ եկեղեցի, ընտանիքից մինչեւ բանակ, հայրենատիրությունից մինչեւ հայրենասիրություն, ազգայինից մինչեւ հայոց պատմություն։ Այս իշխանության <տնային հանձնարարականը>, որ իրենց տրվել է թուրքական զավթիչների ձեռամբ, արդեն շուրջ վեց տարի <վայելում> է մեր ժողովուրդը, հայ ազգը։
Այո, կա հարցերի հարցը՝ ինչո՞ւ ենք դեռ հանդուրժում այս աշխարհակործան խամաճիկությունը։ Սրա մասին շարունակ ենք խոսում, բարկանում, ամաչում, նեղսրտում եւ խեղճանում։
Ու միշտ ենք խոսելու, քանի դեռ սրանցից ազատվելու իրական գործողությունը արդյունք չի տվել։
Մեկ խնդրի մասին ուզում եմ գրել եւ ահազանգել։
Ահավասիկ, այդ խնդիրը։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տարիներ ի վեր ստեղծվել, գործել, մեծ կամ փոքր հաջողությունների են հասել բազմաթիվ համույթներ, խմբեր, երգի-պարի, մշակույթի այլ տեսակների։ Եւ, գաղտնիք չէ, որ այդ համույթները հիմնականում իրենց անվան կողքին նշել են՝ ԱԶԳԱՅԻՆ բառը, դրել են ԱԶԳԱՅԻՆ միտքը, ԱԶԳԱՅԻՆ տեսլականը, քանի որ իրենց գործով ներկայացրել են ազգային մշակույթը։ Եւ, բազմաթիվ են մեր պատմական քաղաքների, բնակավայրերի անվանումներով ազգային համույթներ, օրինակ՝ Մուշ կամ Վան պարի ԱԶԳԱՅԻՆ համույթ, կամ՝ Էրզրում ազգային համույթ, կամ՝ մանուկների ազգային համույթ, չշարունակեմ, վստահ եմ, ինքներդ եւս շատ այսպիսի համույթներ գիտեք։
Եւ, հիմա՝ ԽՆԴԻՐԸ․․․
Էս մասից՝ ավելի ուշադիր՝ իմ կոնկրետ տեղեկություններով մի խումբ ազգային համույթներ, որոնց գործունեության լիցենզիայի, հավաստագրի ժամկետները լրացել են, բնականաբար, ինչպես կարգն է, ինչպես աշխատել են տարիներ շարունակ, դիմել են համապատասխան պետական կառուց, բնականաբար՝ մշակույթի <նախարարության> , որպեսզի իրենց լիցենզիաների ժամկետները երկարեցվեն կամ, տրվի նորը։
Արի ու տես, էդ պետական <համապատասխան> կառույցը մեկը մյուսի հետեւից մերժում է մի շարք խմբերի նոր լիցենզիա տալ։ Ի՞նչու, կհարցնեք դուք․․Ասեմ՝ ասում են լիցենզիա կտան միայն մեկ պայմանով, որ տվյալ համույթի անվան մեջ չլինի ԱԶԳԱՅԻՆ բառը․․․Հասկանա՞լի շարադրեցի։
Սրանք ամեն ազգային վերացնողներն են, սրանք ապազգային տարրեր են։Սրանց համար ազգայինը իրենց թուրքական մուղամներն են, ամեն հայկական ազգային սրանց խանգարում է։
Իսկ ո՞վ էր կասկածում, կհարցնեն սթափ մարդիկ․․․․
Ուրեմն՝ ի՞նչ անել, հարցերի հարցը․ ու՝ միակ ճիշտ, ազգային պատասխանը՝ ոտքի կանգնել եւ գործել։
Համակերպվելը կնշանակի ինքնաոչնչացում․․․
27․01․2024
Մարգարիտ Եսայան»։