ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են` դեմ են քվեարկելու կառավարության 2024 թվականի բյուջեի նախագծին։ Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Դաշնակցական Արթուր Խաչատրյանը այսօր Ազգային ժողովում, ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից, նշեց, որ 2024-ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։ Դա, ըստ Խաչատրյանի, առաջին […]