14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանում փորձել են այրել հրեական սինագոգը

Նոյեմբերի 15-ին Երևանում գտնվող հրեական միակ սինագոգը փորձել են այրել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան և հայտնի չէ, թե ով է այն արել, դեպքի վերաբերյալ տեղեկացրել են իրավապահներին։
ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավարի գնահատմամբ՝ տեղի ունեցածը վանդալիզմ է։
«Չգիտենք՝ ով կարող է անել, մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել, թե ով է գնում նման դիվերսիոն քայլերի, բայց սա վանդալիզմի դրսևորում է», – նշեց մեր զրուցակիցը։
Ռիմա Վարժապետյանի խոսքով՝ հայերն ու հրեաները հաշտ են ապրում և միմյանց հետ խնդիրներ չունեն։
«Հույս ունենք, որ հեղինակները Հայաստանի քաղաքացիներ չեն, սա պրովոկացիա է, որն ուղղված է ՀՀ-ի դեմ», – ասաց նա։
Վարժապետյանը նաև հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, մեկ անգամ էլ են փորձել վնասել սինագոգը, բայց մինչև օրս իրավապահները գործը չեն բացահայտել։
Նա հույս հայտնեց, որ գոնե այս անգամ կպարզվի, թե ով է հեղինակը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ