22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արևմուտքը գազանաբար փորձում է ճանկել Հայաստանը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գտնում է, որ ոչ այնքան Հայաստանն է ցանկանում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, որքան դա պարտադրվում է նրան գուցե ինչ-որ քաղաքական գործիքների միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք Հայաստանի ներսում կարող են հայ ժողովրդին օտար շահեր հետապնդել։ Այս մասին Զախարովան հայտարարեց հերթական ճեպազրույցի ընթացքում։

Այսպես, նա մեկնաբանել է ռուս լրագրողի հետևյալ հարցը.
«Հայաստանի և Եվրոպայի ռազմավարական ապագան» ֆորումի արդյունքներով, որին մասնակցել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը, ընդունվել է հռչակագիր, որում Հայաստանի ինտեգրումը Եվրոպային կոչվում է ռազմավարական հեռանկար։ Այն նաև պահանջում է Հայաստանի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ամբողջովին շրջվե՞լ է Մոսկվայից դեպի ԵՄ և ՆԱՏՕ»։
Ըստ նրա, երբ խոսում ենք երկրի, ժողովրդի անունից կատարվող գործողությունների մասին, ենթադրվում է, որ ժողովուրդը դրան աջակցություն է հայտնում, համապատասխան լիազորություններ է պատվիրակում իշխանություններին, սակայն նման բան ժողովուրդը չի ցանկանում։

«Հայաստանում գործող իշխանությունից շատերը խոստացան մի բան, հետո գործնականում արեցին մեկ այլ բան։ Ինչպե՞ս է սա ստացվում: Սա մեր հարցը չէ։ Սա, ի վերջո, խնդիր է, որը պետք է լուծվի այդ պետության ներսում։
Բայց Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց, նաև ձեր հիշատակած պարոն Գրիգորյանի կողմից արված բացահայտումն, այսպես կոչված, Հայաստանի եվրաինտեգրման կամ արտադաշնակցային կարգավիճակի մասին, հանրապետություն արևմտյան զենքի մատակարարումների ընդլայնումը, Երևանի հանկարծակի բարեկամությունը Կիևի ռեժիմի հետ, սկզբունքորեն, մենք դիտարկում ենք որպես մեկ շղթայի օղակներ։
Միայն թե, ինձ թվում է, դա ստրկության շղթա է։ Սա կապանքների շղթաներ կոտրել չէ, սրանք հենց ստրկացնող շղթաներ են:
Ո՞վ է կանգնած այս երկրին, այս ժողովրդին նման գաղափարախոսություն պարտադրելու ցանկության հետևում։ Ակնհայտորեն, Արևմուտքը: Սա ևս ոչ ոք չի թաքցնում»,- ասել է նա։ Նրա խոսքով, ուկրաինական ուղղությամբ Արևմուտքի ծրագրերը ձախողվել են, և այժմ նա «գազանի նման ճանկել է» Հայաստանը։

«Արևմուտքի ծրագրերն ուկրաինական ուղղությամբ լիովին ձախողվել են։ Նույն գազանությամբ նա հիմա ճանկել է Հայաստանը, փորձում է պոկել այն Ռուսաստանից։ Ի՞նչ է նշանակում պոկել։
Մենք ինքնիշխան պետություններ ենք։ Մեր միջպետական պայմանագրերը բոլորն էլ կամավոր են կնքվել։ Ավելին, դրանք, ի տարբերություն Արևմուտքի խոստումների մեծ մասի, տալիս են կոնկրետ արդյունքներ։
Այս արդյունքը կա, դա են վկայում առավելությունները, որ ստանում է Հայաստանը որպես պետություն՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ և այլ ոլորտներում։ Սա է, որ փորձում են կտրել, սրանից են փորձում զրկել Հայաստանը, ինչպես զրկել են շատ երկրների»,- ասաց Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ համոզված են՝ դա լիովին հակասում է հանրապետության, հայ ժողովրդի արմատական շահերին ոչ թե այն պատճառով, որ ՌԴ-ն այդպես է կարծում, այլ որովհետև այն բոլոր հավաստիացումներն ու խոստումները, որոնք տվել է հայ ժողովրդին Հայաստանի քաղաքական վերնախավը, հենց դա է վկայում։
«Եվ մեզ թվում է, որ դա դեմ է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները մոռացել են, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված է Ռուսաստանի համագործակցությունից և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից ստացած բոնուսների վրա։ Սրանք իրական թվեր են և իրական փաստեր՝ ի տարբերություն Արևմուտքի բազմաթիվ դատարկ հայտարարությունների և խոստումների։
Գործընկերները դիմում են մեզ՝ այս ամենը պահպանելու խնդրանքով, իսկ իրենք այդ ընթացքում ձեռնարկում են քայլեր, մասնավորապես, անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին և անտեսում Ռուսաստանի շահերը։ Սա ի՞նչ է՝ երկու աթոռի վրա նստելու փո՞րձ է, թե՞ ինչ է կոչվում։ Եթե սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա դա ոչ մեկին լավ բանի չի հասցրել»,- եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ