22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2023

Եռաբլուրի գործով որոշում է կայացվել

Փաստաբան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացնում է, որ 2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տեւած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ «Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը / 9 հատոր եւ բազմաթիվ տեսագրություններ/։ Իրավական […]

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել

Թուրքական հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանականորեն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։

«Երկու աթոռի վրա նստելու փորձը դեռ ոչ մեկին օգուտ չի տվել». Զախարովան` Փաշինյանին

Ռուսաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը և Երևանին արևմտյան սպառազինության մատակարարումը դիտարկում է որպես «նույն շղթայի օղակներ», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երկու աթոռի վրա նստելու» փորձը, ընդգծել է վարչության ներկայացուցիչը, ոչ մեկին օգուտ չի տվել: «Մենք դիտարկում ենք Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ […]

Փաշինյանը բացահայտ խաղում է Մակրոնի հետ: Ինչպես այդ ամենը կավարտվի, հուշում է պատմությունը

Լarex.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է տոնել: Նրան հաջողվել է Փարիզում հավաքել Անդրկովկասի երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին և Իրակլի Ղարիբաշվիլիին, փոխանցում է «Հայացքը»:Նրանք Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել մասնակցելու Փարիզի խաղաղության ֆորումին, և նրանց Ելիսեյան պալատում ընդունել է Մակրոնը։ Ցանկացած այլ քաղաքական իրավիճակում այդ իրադարձությանը կարելի էր […]

Արցախահայության խնդիրը Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է եւ հարված. Ալեն Սիմոնյան

«Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,- այս մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանն՝ Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Արցախի պետական ինստիտուտների՝ Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չկա։ Հիշեցնենք, որ Արցախի […]

Տարադրամի փոխարժեք

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 16-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 400.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 405.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 435.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 441.50 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.48 դրամ (+0.06 […]

Նարեկ Մալյանը բռնադատված է մարդու իրավունքների նախատեսված շրջանակից օգտվելու համար․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նարեկ Մալյանը բռնադատված է մարդու իրավունքների նախատեսված շրջանակից օգտվելու համար։ Սա է նիկոլի ստանդարտը։ Ակնհայտ է, որ դատավարություն, արդարադատություն, առավել ևս արդարություն հնարավոր չէ, քանզի 4 տարի առաջ դեռ հայտարարվել է, որ Հայաստանում նիկոլի ասածը չանող դատավոր չկա։ Նարեկ Մալյանին պատանդ պահող նիկոլը […]

Խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողանում ինքնաթիռները վայրէջք կատարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեր աղբյուրները հայտնեցին, որ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մոտ 40 րոպե է՝ սավառնում է օդանավակայանի երկնքում՝ խիտ մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել։ Կայքի տեղեկություններով՝ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն էլ ուղևորվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի