Այն, ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականության հիմքերը, ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ապագան․ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հայտարարությունը
Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ու Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ […]