06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2023

Հայկ Կոնջորյանը թաքցրել է կենսագրական տվյալները․ «Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, իր լուսավոր դարաշրջանում, համաձայն կենսագրության՝ աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում։ Սակայն չգիտես ինչ պատճառով` 2017 թվականին ԱԺ ընտրություններից առաջ դա չի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս։ (ներկայացվում է փաստաթղթի պատճեն): Տեղեկացնենք, որ Կոնջորյանը 2014-2016 թվականներին աշխատել է lragir.am կայքում՝ որպես վերլուծաբան: Եղել է «Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական […]

Ուր է 4 մլն-ի ոսկին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին պատկանող՝ շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը հաշփտակելու քրեական վարույթով: Ուշագրավն այն է, որ իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը: Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված […]

Իսկ «ժողվարչապետի» խաղաղ կյանքն ապահովում էին ահռելի քանակով ոստիկանները. «Փաստ»

«Երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բաներ էր խոսում լրագրողների առջև: Այդ նույն ժամանակ կառավարության շենքի առջև զոհվածների բազմաթիվ ծնողներ ու հարազատներ շարունակում էին իրենց բողոքի ակցիան: Իսկ «ժողվարչապետի» խաղաղ կյանքն ապահովում էին ահռելի քանակով ոստիկանները: Առանձին քաղաքացիներ նույնիսկ հաշվել էին, թե քանի փոխադրամիջոցով են նրանք բերվել Հանրապետության հրապարակ: Օրինակ՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշել էր, թե […]

Եկե՛ք ինձ մոտ

«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։ Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը: Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, […]

Փաշինյանական սուտ համար 1

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Հայտարարություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսի 22֊ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե «եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ», պատասխանել է. «Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ […]

Կուտականի ուղղությամբ թշնամին կրակ է բացել․ ՊՆ

Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու այսօրվա` արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական: Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված