22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարց չե՞ք տալիս՝ ի՞նչ է արել Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհվածի այրի

Փաշինյանների մասին ոչ մեկն էլ բարձագույն կարծիք չունի, որ կարող են իրենք խղճի խայթ զգային կամ մտածեին՝ որդի կորցրած ծնող է։ Գայանեի կալանավորման հրահանգը դատավոր Ժորա Չիչոյանի կողմից չի իջեցվել, հաստատ Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը:
«Փաշինյանական ընտանիքի վրա զարմացած չեմ։ Ժողովուրդ, տրամաբանություն չունե՞ք, հարց չե՞ք տալիս՝ ի՞նչ է արել Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ»,-ասաց նա:
Տիկին Արուսին զայրացնում է հասարակության անտարբերությունը. «Գայանեի որդին ձեր համար է այսօր հանգնչում Եռաբլուրում։ Ամոթ է, ազգ։ Նիկոլ Փաշինյանն ապացուցում է՝ ինչ ուզի, կարող է անել ձեր գլխին, դուք էլ բանականությունից զուրկ ապրում եք փորի համար»,- ասաց Արուս Հարությունյանը։

Նա նշեց, որ իրենք չեն պահանջում Փաշինյանի հետ հանդիպում, քանի որ չեն կարող ասել՝ իր ներկայությունը կարո՞ղ են հանդուրժել, թե՞ ոչ։

«Այստեղ նստած ամեն մեկս Գայանե ենք, կապ չունի, որ Գայանեն այնտեղ է, մենք այստեղ ենք»,- ասաց զոհված կապիտանի այրին։

Լուսանկարը՝ Panorama.am-ի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ