Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած ԼՂ-ում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ
Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: «Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով […]