23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2022

Թե բա, հայը չէր կարա տենց վայրագություն աներ, իսկ երկրորդ անգամ Նիկոլ ընտրել կարա՞ր: Կարա՞ր Եռաբլուրի ֆոնին սալյուտ խփեր …

Միշտ էլ հեշտ ա սեփական դժբախտության համար մեղադրել ուրիշին: Թե բա, հայը չէր կարա տենց վայրագություն աներ, իսկ երկրորդ անգամ Նիկոլ ընտրել կարա՞ր: Կարա՞ր Եռաբլուրի ֆոնին սալյուտ խփեր: Կարա՞ր զոհվածի ծնողին քարշ տալով տաներ: Կարա՞ր տղերքի մարմինները մեշոկների մեջ պադվալում պահեր: Կարա՞ր… Գրում է ակտիվիստ Արամ Աբաջյանը:

«Միջազգային հանրությունը» բարձրացնում է Փաշինյան-Ալիև զույգի կողմից ամեն գնով իջեցվող նշաձողերն Արցախի հարցում

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող, ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտությունը վերահաստատող բանաձև։ Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Կարևոր է շեշտել, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, ճիշտ այնպես ինչպես 2020 […]

Նիկոլ, կարդացե՞լ ես Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի այս կետը

Նիկո՛լ, բա ասում ես, որ չկա աշխարհում մի պետություն, որը չի ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս: Կարդացե՞լ ես Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի այս կետը. « – (Սենատը) վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ,»: Հարցնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

ԵԺԿ Գլխավոր քարտուղարը մտահոգված է Աշոտյանի շուրջ զարգացումներով

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը մտահոգություն է հայտնել, որ հայ քաղաքական գործիչ Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն։ «Ես խիստ մտահոգված եմ, որ Արմեն Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն եւ թույլ չեն տվել միանալ մեր Քաղաքական ասամբլեային։ Նման գործելակերպը բացարձակապես անընդունելի է։ Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ցանկացած […]

Քանի՞սն է իրապես «հոգով աղքատ»: Երկնքի արքայությունը նրանց էլ բաժին կհասնի

Եվ ի վերջո «հոգով աղքատը» նա է, ով քաղցն ու ծարավն ունի Աստուծո խոսքի, նա ով ջրերի ակունքները փափագող եղջերվի նման փափագում է Տիրոջը (Սաղմ. 41:2)՝ որպեսզի հագեցնի ու լիացնի հոգու աղքատությունը: Պատկերացնենք իշխանական ծագմամբ մի բարի մեծահարուստ աղքատների թաղամասով անցնելիս իր կառքից ոսկեդրամներ է աջուձախ շաղ տալիս, ի՞նչ կկատարվի: Ամեն անկյունից և տներից ընչազուրկները […]

Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբեւէ նման բանի ականտեսը չենք եղել

ArmLur.am-ը գրում է.«Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը, արդեն նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում են հսկում Նիկել Փաշինյանի անդորրը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մուտք են գործել խորհրդարանի դահլիճ ու նստել ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում: Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբևէ նման բանի ականտեսը չենք եղել: […]

Արամ Մանուկյանը ներողություն կխնդրի Ռոբերտ Քոչարյանից

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռևս 2019 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Քոչարյանը Մանուկյանից պահանջում էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: Տարիներ տևած դատական քննությունից հետո 2021-ին դատարանն որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու […]

Աննա Հակոբյանը «լուսավորում» է հայությանը՝ ներկայացնելով արդեն օվկիանոսի բարիքները /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինայնի կինը՝ Աննա Հակոբյանն հիմա էլ օվկիանոսից է լուսանկարներ եւ տեսանյութ հրապարակել եւ գրառում արել: «Վերջին տեսանյութում օվկիանոսի մեջ երեւացող կետը Կետ է»,- նշել է նա:

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 17-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝  ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական օրակարգ. սպասվող քաղաքական  զարգացումներ. նոր պատերազմի ռիսկերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված