ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պնդում է՝ Արցախի հետ կապված գործընթացում գլխավորը ինքնորոշման իրավունքի հետ կապված սկզբունքն է։ Սա, սակայն, ըստ նրա, որևէ ձևով բանակցությունների գործընթացում չի շոշափվում։ «Սա այն պարագայում, երբ տարիներ շարունակ դա ընդունված է եղել ոչ միայն փաստաթուղթ, այլ նաև ընդունված է եղել Ադրբեջանի կողմից», – ԱԺ-ում ասաց Աբրահամյանը։ Տարբերակը, […]
«Հույս ունեմ, որ մեր իրավապահները բոլոր ջանքերը կգործադրեն՝ Երևանում սեփականաշնորհված բոլոր մանկապարտեզները երեխաներին վերադարձնելու համար: Ցավոք սրտի, լուրերը, որ նաև մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, պարզվում է՝ իրականություն է»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Հիշեցնենք՝ նախօրեին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ:
Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիայի Սենատում միաձայնությամբ ընդունված բանաձևը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար: ՀՅԴ-ից հայտնում են, որ այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և […]
Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ […]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, […]
Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26847 ծնված)։ 2022 թվականի առաջին ինն […]
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: յցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ: Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է. «Ուրախ եմ, […]