30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քանի՞սն է իրապես «հոգով աղքատ»: Երկնքի արքայությունը նրանց էլ բաժին կհասնի

Եվ ի վերջո «հոգով աղքատը» նա է, ով քաղցն ու ծարավն ունի Աստուծո խոսքի, նա ով ջրերի ակունքները փափագող եղջերվի նման փափագում է Տիրոջը (Սաղմ. 41:2)՝ որպեսզի հագեցնի ու լիացնի հոգու աղքատությունը: Պատկերացնենք իշխանական ծագմամբ մի բարի մեծահարուստ աղքատների թաղամասով անցնելիս իր կառքից ոսկեդրամներ է աջուձախ շաղ տալիս, ի՞նչ կկատարվի: Ամեն անկյունից և տներից ընչազուրկները պիտի վազեն ու ագահորեն հավաքեն և գրպանները լցնեն դրամները. այս է աղքատների բնույթը: Իսկ հիմա անդրադառնանք ու հիշենք, որ կա այդ մեծահարուստը. Քրիստոս Աստված ամեն օր իր սուրբ խոսքը, իր օրհնություններն ու ողորմությունը բաշխում ու շաղ է տալիս աշխարհով մեկ: Քանի՞սն է մեզանից գրկաբաց ընդունում այն: Քանի՞սն է իրապես «հոգով աղքատ»: Երկնքի արքայությունը նրանց էլ բաժին կհասնի:

Տեր Հեթում քահանա Թարվերդյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ