23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2022

Ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Փորձագետը նշել է, որ ի թիվս այլ կայքերի՝ կոտրել են Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրու  համայնքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու կայքերը։  

Դումանյանը հաստատեց երեք բուհերի միավորումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:   «Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ։ Այո, շրջանառվում է երեք բուհերի միավորման որոշում և սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք […]

Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել եԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարեւանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն եւ չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պարոն Գավանն այդ ամենը ներկայացրեց: Ինչո՞ւ նման բան տեղի […]

Արցախցիների հետ պետք է անկեղծ խոսել, որ մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի հետագա ճակատագիրը, բացի արտաքին մեծ ազդեցությունից, մեծապես կախված է Արցախի ներսում իրական իրադրության ճիշտ գնահատումից և դրան համարժեք գործելուց։ Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա։ Ե՛վ կառավարման, և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումով պետք է […]

Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. դրանք կլինեն 25-օրյա. Սուրեն Պապիկյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե նպատակ կա հրաժարվել եռամսյա հավաքներից: «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում, 21 օրն է հիմնական ծառայութունը, 25-ը կազմակերպական հատվածն ապահովելու համար է: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, կհայտարարենք այդ մասին, ու առաջիկա հավաքները լինելու է 25-օրյա, […]

Եռաբլուր գնալն ու ծունկի գալը հատուկ ծրագրավորված սցենար է. Հրապարակ

Հռոմեական կայսր Ներոնի կենսագրությունից մի հատված ուղղակի շանթեց ինձ։  Կայսրությունը փլուզման եզրին էր։ Խայտառակ պարտություն, կործանված տնտեսություն, քաղցած ժողովուրդ։ Ներոնն այրեց Հռոմը։ Այդքանով հանդերձ նա մնում էր կայսրության ղեկավար։ Եվ ահա, երբ վառվում էր Հռոմը և մահանում էին հազարավոր մարդիկ, վերջապես հասարակությունը որոշեց ընդդիմանալ։ Վերջապես եմ ասում, որովհետև մեզ մոտ էլ վերջապեսի խնդիր կա ու […]

Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը, Սևանը և նույնիսկ Երևանը. Ժամ

Zham.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը թաքնվելով սեփական թերթի «հավաստի աքղբյուրի» հետևում, հրապարակեց, թե ինչ է ուզում Հայաստանից և Արցախից Ադրբեջանը: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի ախորժակները անսպառ են, նա ցանկանում է ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը, Սևանը և նույնիսկ Երևանը: Հետո նույն Փաշինյանը, թաքնվելով նույն կեղծանունի տակ, հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը: Պարզվեց, […]

Լավրովի «պորտը տեղը դրեցին», մնաց՝ Էրդողանինն ու Ալիևինը. Հայելի

Երեկ կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Աստանայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ «Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի