Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման ընթացքում. տեսանյութի հայ ռազմագերիները նույնականացված են. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների սպանության նոր տեսանյութի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ: «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը […]