21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախցիների հետ պետք է անկեղծ խոսել, որ մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի հետագա ճակատագիրը, բացի արտաքին մեծ ազդեցությունից, մեծապես կախված է Արցախի ներսում իրական իրադրության ճիշտ գնահատումից և դրան համարժեք գործելուց։

Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա։
Ե՛վ կառավարման, և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումով պետք է գնալ արմատական փոփոխությունների, ընդ որում՝ աչքի տակ ունենալով սցենարային զարգացման տարբեր իրավիճակները։
 
Եվ ամենակարևորը՝ արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին, հասկանան, թե ինչ է կատարվում Արցախի ու իրենց շուրջ, գիտակցեն, թե հանուն ինչի են գնում զրկանքների և ինչ ակնկալիքներով։
 
Չնայած անհուսալի թվացող իրավիճակներին, բեկում մտցնելու հնարավորություն դեռևս կա, բայց դա մեծ աշխատանք է պահանջում՝ կոմպետենտ մարդկանց ներգրավման և եղած սուղ ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով։
 
Այդ ճանապարհին գործընթացներից պետք է դուրս թողնել աթոռապաշտներին, արկածախնդիրներին, դժվար պահերին փախչողներից և, իհարկե, ՀՀ իշխանություններից սնվող/ուղղորդվողներին»։sharethis sharing button
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ