28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եռաբլուր գնալն ու ծունկի գալը հատուկ ծրագրավորված սցենար է. Հրապարակ

Հռոմեական կայսր Ներոնի կենսագրությունից մի հատված ուղղակի շանթեց ինձ։ 
Կայսրությունը փլուզման եզրին էր։ Խայտառակ պարտություն, կործանված տնտեսություն, քաղցած ժողովուրդ։ Ներոնն այրեց Հռոմը։ Այդքանով հանդերձ նա մնում էր կայսրության ղեկավար։ Եվ ահա, երբ վառվում էր Հռոմը և մահանում էին հազարավոր մարդիկ, վերջապես հասարակությունը որոշեց ընդդիմանալ։ Վերջապես եմ ասում, որովհետև մեզ մոտ էլ վերջապեսի խնդիր կա ու մտայնություն, թե ինչու հասարակությունը չի արթնանում։  
Հետաքրքիրն այն է, թե Ներոնը ինչպես, ինչ մեթոդներով էր ուզում հասարակությանը լռեցնել, հանգստացնել։ Դա ինձ շատ զարմացրեց, որովհետև Հայաստանում նույնպես այդ մեթոդն օգտագործվեց։ Մեջբերում եմ այդ հատվածը բառացի․ 
Ներոնն իր մոտ է կանչում իր պալատի միակ խելոք մարդուն, Պետրոնիոսին, որին մեծարանքով անվանում էին «Arbiter elegantiarum»։ 
-Պետրոնիո՛ս, եթե դուրս գամ ժողովրդի առջև, ծնկեմ ու լաց լինեմ, երգեմ ու ողբամ զոհերին, ի՞նչ ես կարծում, կշահե՞մ նրանց սրտերը,- հարցնում է Ներոնը:

-Այո՛, տե՛ր, եթե միայն թողեն, որ դու սկսես,- պատասխանում է Պետրոնիոսը։
Այսինքն Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր մտնելը՝ ոստիկանական ուժերի մասնակցությամբ, հետապնդում էր նույն նպատակը։ Ծնկել զոհվածների շիրիմների առաջ, որպեսզի իր կատարած սարսափի ազդեցությունը մեղմանա, որպեսզի «շահի ժողովրդի սիրտը» ու կրկին մնա աթոռի վրա։ 
Ծնկի գալն էլ  ծրագրային դրույթ է։ Զոհվածների հարազատների ձեռքերը համբուրելն ու մնացած սրտառուչ մասերն ընդամենը ատրիբուտներ են։ Զոհվածների ծնողները դա լավ էին հասկացել ու չէին ուզում, որ Նիկոլ Փաշինյանը մոտենա իրենց զավակների շիրիմներին։  
Մի բան էլ կուզեի ավելացնել։ Վախկոտ Ներոնը իմաստունին խնդրեց, որ  ինքը գնա ու ժողովրդին իր անունից խոստանա ամենաանհնար բանը։ Ամբոխը կհանգստանա։ Նրան կտրվի անհնարը ունենալու սուտ երազանքը։ Այդպես էլ եղավ։ Չխորացնելով թեման, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ևս հասարակությանը տրվեց՝ թուրքի հետ խաղաղության օրակարգ կնքելու անհնար բանը։ Ամբոխը կզբաղվի ու կխաղաղվի այդ երազանքով։ Իսկ դուք զարմանում եք, թե  պատերազմը խայտառակ ձևով տանուլ տված, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած ղեկավարը ինչպես է մնում պետության գլուխ։ Նա խաղաղության անհնարին երազանքով քնեցրել է «հատուկ մասսային»։ Արցախը հանձնելուց հետո Հայաստանի պաշտպանական  դիրքերը թշնամուն հանձնած գերագույն հրամանատարը խոսում է «խաղաղություն» անհնարին բանի մասին։ Անհնարին այն առումով, որ թուրքի բռում են մեր տարածքները, երբ թուրքը մեր տարածքում գնդակահարում է մեր զինվորներին, երբ Երևանից առանց վտանգի չես կարող հասնել մինչև Գորիս, Կապանը երազանք է։ Ու այդ անհնար երազանքն իրականացվում է եվրոպական ու ամերիկյան հայտարարություններով, ասել է թե՝ նրանք էլ նպաստում են անհնարին բանով շատ կարճ ժամանակ զբաղեցնել հասարակությանը։ Այնպես որ Տերերը, ովքեր բերել են Նիկոլ Փաշինյանին, օգտագործում են պատմության մեջ երբեմն եղած ամենանողկալի աղբյուրները՝ պահպանելու ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ  իրենց հենասյունը։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ